Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգությունից հետո Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման համար. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։ «Միջադեպը ևս մեկ…

Կարդալ ավելին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն իրականացվում է 2 ուղղությամբ. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն իրականացվում է 2 ուղղությամբ. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը: «Առաջին ուղղությունն Ադրբեջանի «Ղարաբաղի տարածաշրջանի» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետություն) հայ բնակիչների վերաինտեգրումն է, երկրորդը՝ Հայաստանի հետ բանակցությունները խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ»,- ասել է  Ալիևը։  …

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 զոհված զինծառայողի անուն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 3 զինծառայողի մահվան մասին: Տեղեկությունը հրապարակել է haqqin.az-ը: Ըստ պաշտոնական աղբյուրի, զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Վիդադի Զալովը, Էլշադ Հասանովը և Սաբուհի Թաղիևը։ Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հաղորդում են, որ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ:

Կարդալ ավելին

Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության գործընթացով. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ հայտարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղ գործընթացով։ Այդ մասին են վկայում հայկական կողմի սադրանքները, որոնք տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու լուրջ կոչերի ֆոնին։ Հայաստանի կողմից իրականացվող սադրանքները ոչ միայն խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև լրջորեն սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և…

Կարդալ ավելին