Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 6-ին արած հայտարարություններին։ Ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի…

Կարդալ ավելին

Բազմաթիվ մարտահրավերներ, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել՝ 2022 թվականին ընդունելով ՀԱՊԿ օգնության առաջարկը․ Գալուզին

Բազմաթիվ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքացնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ միջոցառումների առաջարկին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որը ոչ միայն չի պաշտպանում երկրի սահմանները, այլև «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ռուսաստանի,…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ առեւտրում խափանումներ չկան. Ռուսաստանի փոխվարչապետ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրի խափանումներ չկան։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։ «Բացարձակապես ոչ մի խափանում չկա։ «Վերին Լարսը» աշխատում է նորմալ։ Առեւտրում, տնտեսությունում, ամեն բան նորմալ է»,- ասել է Օվերչուկը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք խափանումներ կան Հայաստանի հետ առեւտրում։ Փոխվարչապետը չի կոնկրետացրել, թե նախատեսվում են արդյոք…

Կարդալ ավելին

Ինչ է ասել Լավրովը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա կանչելու վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելու փաստը։ «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- կարճ ասել է նա։ Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա են կանչել։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ դեսպանին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելը ռուսական կողմի…

Կարդալ ավելին