Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել մարդկանց՝ մտքի և հավաքների ազատությունը»
Աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների առումով վատագույն ցուցանիշներն ունեցող Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ մտքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը: Ինչպես հաղորդում է interfax.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի…
