Ադրբեջանում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մարտի 24-ին`տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10կմ խորությամբ` 4,6 մագնիդուտով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Կարդալ ավելին

Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Կարդալ ավելին

2 նոր ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. Մանրամասներ (տեսանյութ)

Թուրքական տարբեր նահանգներում երկրաշարժերը շարունակվում են։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով գիշերը ցնցումներ են գրանցվել  Մալաթիա և Քահրամանմարաշ նահանգներում։ Մալաթիայում երկրաշարժը զգացվել է 4.4 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է  7 կմ խորության վրա։ Քահրամանմարաշում էլ ցնցումը զգացվել է 5.3 մագնիտուդ ուժգնությամբ։ Մանրամասները ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

Իրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 255 հազար բնակչություն ունեցող Սարի քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք և 244 հազար բնակչություն ունեցող Գորգան քաղաքից 56 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ…

Կարդալ ավելին