ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ

ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- Հ1 -ի «Լուրերի» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք այն համապատասխանում է իրականությանը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կարդալ ավելին

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։ Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։ Հիշեցնենք՝…

Կարդալ ավելին

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ

Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները պայմանավորավել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինծառայողների ու սահմանապահների դուրս բերման շուրջ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Հաշվի առնելով, որ իրավիճակ է փոխվել՝ Պուտինը և Փաշինյանն այդ հարցում համաձայնության են եկել»,-ասել է Պոսկովն ու ավելացրել, որ հայկական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահները կմնան…

Կարդալ ավելին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

  Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-ասել Է Զախարովան:  

Կարդալ ավելին