Երկրաշարժի հետևանքով մահացել է թուրքական բանակի 100 զինծառայող, երկուսն էլ անհայտ կորած են համարվում․ Աքար

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով թուրքական զինված ուժերի 100 զինծառայող է մահացել, 66-ը՝ տուժել, TRT Haber-ին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա հավելել է, որ թուրքական բանակի երկու զինծառայող էլ անհայտ կորած է համարվում։

Կարդալ ավելին

Ռուսաստանում Սու-24 է կործանվել. օդաչուն ինքնանետվել է (լուսանկարներ)

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը կործանվել է Վալույսկի քաղաքային շրջանում։ Այժմ տեղում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։ Ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառները հետաքննվում են, հայտնել է նահանգապետը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմիններին հղումով, պաշտպանության գերատեսչության կործանված ինքնաթիռը Սու-24 մարտավարական առաջնագծի ռմբակոծիչ է։ Գործակալության…

Կարդալ ավելին

Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 23-ին, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Երեւանի ժամանակով 4.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։ Ղազախստանի ԱԻՆ-ից…

Կարդալ ավելին

Պետդուման հաստատել է միջուկային պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին Պուտինի առաջարկը

ՌԴ Պետդուման նիստի ժամանակ միաձայն ընդունել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը Պետդումա է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Օրենքի նախագծի համաձայն՝ ՌԴ մասնակցությունը կասեցված է. պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու որոշումը կկայացնի ՌԴ նախագահը։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը…

Կարդալ ավելին