Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ևս Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Կարդալ ավելին

Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի

Մոսկվայի կենտրոնում շենքերից մեկում, որտեղ գտնվում են MKM հյուրանոցն ու նախկին հանրակացարան, հրդեհի զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, ևս 11-ը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Զոհերի թվում կա երկու երեխա։ Դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը՝ փետրվարի 21-ի երեկոյան։ Նախնական տվյալներով, հրդեհվել է նախկին հանրակացարանի բնակարանների հատվածը։

Կարդալ ավելին

Իրանն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կմտցնի Եվրամիության դեմ. ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կմտցնի Եվրամիության դեմ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է IRNA-ն։ Փետրվարի 20-ին ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «բողոքները ճնշելու» պատճառով, սեւ ցուցակ մտցնելով եւս 32 ֆիզիկական եւ 2 իրավաբանական անձանց։ Սեւ ցուցակ մտցված ֆիզիկական անձանց մեջ են պաշտոնյաներ, ուժայիններ, դատական եւ…

Կարդալ ավելին

Թուրքիայի նոր երկրաշարժի հետևանքով վնասվել է Վաքըֆլըի հայկական եկեղեցու զանգակատունը

Թուրքական Հաթայ նահանգում փետրվարի 20-ին գրանցված 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զգալիորեն վնասվել են Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի շենքերն ու շինությունները։ Մարդկային կորուստներ չկան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։

Կարդալ ավելին