Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը

Caucasus Heritage Watch. Արցախում ավելացել են թշնամու կողմից ոչնչացված և վտանգ տակ գտնվող հուշարձանների թիվը

Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը ահազանգում է, որ  Արցախի Հարապետության տարածքում  Ադրբեջանի կողմից հայկական  մշակութային ժառանգության ավերածությունների թիվը 2023 թվականի աշնանից ի վեր աճել է 75 տոկոսով, վտանգի տակ գտնվող օբյեկտների թվի՝ 29 տոկոսով։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության հայ բնակչության բռնի տեղահանությունից հետո  2024 թվականի գարնանային մոնիտորինգի տարածքն ընդլայնվել է՝ ներառելով ևս 181 օբյեկտ։ Ընդհանուր, ուսումնասիրում են 489 օբյեկտ, որոնք բաշխված են ավելի քան 7000 կմ2 տարածքի վրա:

Caucasus Heritage Watch –ի հերթական զեկույցի համաձայն, 2024 թվականի գարնանից արձանագրվում է Ադրբեջանի բացասական ազդեցությունը հայկական մշակութային ժառանգության վրա։

Արբայնակային պատկերի համաձայն, առավել տեսանելի բացասական ազդեցությունները շարունակում են տեղի ունենալ Շուշի քաղաքում, որտեղ բացի 18-19-րդ դարերի Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացմանը, արձանագրել են 1847 թվականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) քանդումը: Այդտեղ ոչնչացվել են նաև այլ հուշարձաններ, տապանաքարեր։ Երբեմն ադրբեջանցիների թիրախում են հայտնվում նաև ոչ հոգևոր մշակութային ժառանգությունը։

Leave a Reply

Your email address will not be published.