Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։Ռուսաստանից Հայաստան էր ժամանել UNIADA-ի նախագահ Պետրին Իվան Վլադիմիրովիչը։ Երեւանում միջազգային մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ հյուրեր տարբեր ոլորտներից։
«Friendship International Cup 2024» մրցաշարի բացումը՝ տեսանյութով