«Friendship International Cup 2024» մրցաշարի բացումը՝ տեսանյութով

«Friendship International Cup 2024» մրցաշարի բացումը՝ տեսանյութով

Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական ​​մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։Ռուսաստանից Հայաստան էր ժամանել UNIADA-ի նախագահ Պետրին Իվան Վլադիմիրովիչը։ Երեւանում միջազգային մրցաշարի բացման արարողությանը  ներկա են  եղել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ հյուրեր տարբեր ոլորտներից։

Leave a Reply

Your email address will not be published.