Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes-ի կողմից և հիվանդանոցի ճանապարհին մահացել

Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes-ի կողմից և հիվանդանոցի ճանապարհին մահացել

Մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծ պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի է ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց:Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում պարեկները ու քննիչները հայտնաբերել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, որով վրաերթի ենթարկվածը եկել է նշված վայր, ավտոմեքենան կայանել, ապա իջել և ոտքով անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրով, գնումներ կատարել և հետ վերադառնալով՝ վրաերթի է ենթարկվել:

Պարեկները ճշտել են Mitsubishi-ի սեփականատիրոջ ինքնությունը, ում հետ զրուցել են և նա հայտնել է, որ ավտոմեքենան ինքը թողել է ավտովերանորոգող արհեստավորի մոտ և ոչնչից տեղյակ չէ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:

Leave a Reply

Your email address will not be published.