«Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ». Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերն այցելել է Եռաբլուր։ «Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ։ Այս հակամարտության խորը ցավի արձագանքը տարածվում է ամբողջ տարածաշրջանում։ Եվրոպական միության կազմավորման հիմքում համերաշխության ձգտումն է ու անցյալ ողբերգություններից վերցված դասերը։ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը…

Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության թեման կներառվի Ավստրալիայի խոշորագույն նահանգի դպրոցների կրթական ծրագրերում

Հայոց ցեղասպանության թեման ներառվելու է Ավստրալիայի խոշորագույն նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի դպրոցներում՝ պատմության դասի ծրագրում, որը թողարկել է նահանգի Կրթական ստանդարտների մարմինը: Այս մասին հայտնում է anc.org.au-ն։ Նշվում է, որ աշակերտները կծանոթանան նաև ասորիների և հույների ցեղասպանության թեմաներին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2027-ին։

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն…

Կարդալ ավելին