
Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։ Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։
Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։ Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը թելագրամի իր ալիքում գրել է. «Պաշտոնական տվյալներով, 290 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից տասնյակների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 20 մահ։ Շատերն անհետ կորած են։ Ականատեսների գնահատականով, կրակում ամբողջությամբ այրվել է ավելի քան 100 մարդ։ Վնասվածքներ ստացածներին Հայաստան տեղափոխելու համար բժշկական ուղղաթիռ է եկել»։
Արցախի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքերում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ «Սիրելի’ հայրենակիցներ, ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում՝ վարչակազմերին։ Խնդրում ենք ըմբռնումով…