Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:   ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ,16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության:

Կարդալ ավելին

Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյւակից: Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է…

Կարդալ ավելին

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։   Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։   Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 22-ին բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան…

Կարդալ ավելին

Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի

Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:   Ազգային կոմիտեից հայտնում են, որ փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:   Հիշեցնենք, որ վաղ առավոտից մեկնարկել է ընդդիմության անհնազանդության ակցիաները, փակել են Երևանի մի շարք փողոցներ։

Կարդալ ավելին