Չնայած ոստիկանության կողմից բիրտ ուժի գործադրմանը՝ Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները

Չնայած ոստիկանության կողմից համատարած բիրտ ուժի գործադրմանը՝ քաղաքացիները շարունակում են անհնազանդության ակցիաները Երևանում, փակում են փողոցները, վանկարկում «Արցախ», «Նիկոլ, դավաճան», եւ մյուս քաղաքացիներին կոչ են անում միանալ Արցախի փրկության համար ժողովրդական ընդվզման ալիքին։ Մայրաքաղաքի տարբեր փողոցներից կարմիր բերետավորները բիրտ մեթոդներով են բերման ենթարկում ցուցարարներին, մի քանի ոստիկանով հարձակվում են մեկ մարդու վրա, դաժանաբար ծեծում, նույնիսկ…

Կարդալ ավելին

Համահայկական խաղերի կազմկոմիտե կստեղծվի. նախարարներն ու ԱԱԾ տնօրենը կզբաղվեն խաղեր կազմակերպելով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունել է «Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» որոշում: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել 2025 թ. փետրվարին: Որոշմամբ առաջարկվում է ստեղծել խաղերը կազմակերպող ու անցկացնող կազմկոմիտե, որի կազմում են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Կարդալ ավելին

Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ով առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից, ազատ է արձակվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Ձերբակալությունը տեղի էր ունեցել Բուզանդ փողոցում։ Այսօր առավոտից Թևանյանը և ընդդիմադիր ակտիվիստները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։

Կարդալ ավելին