Ցույցի մասնակից անձի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է. ՔԿ

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Հայտնում են Քննչական կոմիտեից: Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել…

Կարդալ ավելին

Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ

րցախի  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ,  հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Կարդալ ավելին

Իրավապահների հրապարակումներում մատնանշվում են հանցանքների մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ՝ նշելով, որ ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ…

Կարդալ ավելին

Արցախցիները պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում հավաքված հազարավոր արցախցիներ պահանջում են իրենց ուղղաթիռներով տարհանել։ «Հազարավոր արցախցիներ Ստեփանակերտին՝ ադրբեջանական ուժերի մոտանալուն մեկտեղ և հատկապես հրադադարի մասին հայտարարությունից հետո, հավաքվել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ։ Նրանք պահանջում են տարհանում ուղղաթիռներով և ակնկալում են ավելի լավ պաշտպանություն», – գրել է նա։

Կարդալ ավելին