
Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ
Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։ «Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել…