Իրանը չեղարկել է Հայաստան և Ադրբեջան բոլոր չվերթերը

Իրանից Հայաստան և Ադրբեջան իրականացվող բոլոր չվերթերը չեղարկվել են։ Այս մասին IRNA-ին հայտնել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավարը: Չվերթերը դադարեցվել են՝ ուղևորների անվտանգության նկատառումներից ելնելով: «Այս տարածաշրջանի հատուկ պայմաններից ելնելով և ավիացիոն կազմակերպության NOTAM-ի համաձայն՝ այսօրվանից (սեպտեմբերի 20-ից) մինչև հաջորդ ծանուցումը կչեղարկվեն բոլոր չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան»,- նշել է պաշտոնյան։

Կարդալ ավելին

Լյոկա Ղազարյան. Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից

Արցախցի երգիչ Վալերի Լյոկա Ղազարյանը գրում է. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու: Մանրամասները կլինեն հաջորդիվ»։

Կարդալ ավելին

Այս պահին մարդաշատ է Ստեփանակերտի օդանավակայանը

Այս պահին մարդաշատ է Ստեփանակերտի օդանավակայանը, թեև Ստեփանակերտի քաղաքապետարանը  հորդորել էր  քաղաքի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան: Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված են ռուս խաղաղապահները։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Արցախում իրենց հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որից ավելի քան 1000-ը երեխաներ են։

Կարդալ ավելին

Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին երեխա է լույս աշխարհ եկել

Տավուշի մարզում երեխան լույս աշխարհ է եկել ճանապարհին։ «Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի  Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը։ Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով։ Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Իջևան ԲԿ։ Բժիշկ Կ․ Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում…

Կարդալ ավելին