
Կրթօջախներում ամբարած գիտելիքները գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և երկրի առաջընթացի. Գարեգին Բ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները` իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին: Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի…