Ադրբեջանի սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում․ Միրզոյան

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտում են ՀՀ ԱԳՆ-ից։   Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային…

Կարդալ ավելին

Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը․ ԱՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։   Ինչպես հայտնում…

Կարդալ ավելին

Ժամը 21:00-ի դրությամբ Արցախում 138 վիրավոր կա

Արցախի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են․ Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ 112 տուժած, Ստեփանակերտի մանկական հիվանդանոց՝ 11, Մարտակերտի շրջանային հիվանդանոց՝ 15։ Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել։

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Օլաֆ Շոլց

Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին Telegram ալիքում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։   «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակը շատ ճգնաժամային է: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնա դիվանագիտության՝ խաղաղ լուծում գտնելու համար»,-…

Կարդալ ավելին