Արցախում վիրավորների թիվը 26 է. կա երկու զոհ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձանզերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։ Քաղաքացիական…

Կարդալ ավելին

Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել

Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից։ «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և…

Կարդալ ավելին

Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան. Նիկոլ Փաշինյան

Ասել, որ ԼՂ-ում այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի։ Մենք տեսնում էինք իրադրության լարումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ենք հրավիրել, քննարկել ենք իրադրությունը. պետք է արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը…

Կարդալ ավելին

Զախարովա. Տեղեկությունը Բաքուն փոխանցել է ռուսական զորախմբին ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թելեգրամի իր ալիքում գրում է. «Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է փոխանցվել ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ»։ Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել էին. «Ղարաբաղում սկսել…

Կարդալ ավելին