Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են կրակը շփման գծի երկայնքով, նաեւ ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակը:   Ըստ գերատեսչության՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաեւ դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։   Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին,…

Կարդալ ավելին

Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխա, վիրավորներ. ՄԻՊ

«Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ»,-այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով նաև վիրավորում ստացած երեխաների լուսանկարները։   «Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- հայտնում է Ստեփանյանը։

Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտը, այլ քաղաքներ ու գյուղեր. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում…

Կարդալ ավելին

Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել,սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․   «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել:   Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել: Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»

Կարդալ ավելին