Ադրբեջանը հաստատում է՝ գործողություններ են սկսվել Արցախի դեմ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։ «Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորադգության մեջ։ Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր.«Մեզ մոտ զանգվածային հրետանային ռմբակոծություն է»։…

Կարդալ ավելին

Երևանի բոլոր ընտրական հանձնաժողովներում սկսվել է պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. Ուղիղ միացում

Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվել է պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։ Գործընթացին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Կարդալ ավելին

ՊԲ-ն չի ճնշել Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը. հերքում

  Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ…

Կարդալ ավելին

Սա առաջին քայլն է Արցախ մարդասիրական առաքումների անարգել անցման համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Երկու երթուղով մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ X–ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնա առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ–ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական…

Կարդալ ավելին