Հիմնանորոգվում է Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը

Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Այս պահին կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է տարաբնույթ աշխատանքներ՝ հողային‚ հիմքի շերտի կառուցում‚ ասֆալտապատում‚ տեղադրվել են մայթերի եզրաշարերը‚ կատարվում է մայթերի սալարկում։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր․ ՆԳՆ-ն՝ անձրևաջրերից հեղեղումների հետևանքների մասին

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15,…

Կարդալ ավելին

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։ Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի…

Կարդալ ավելին

Նվազեցվել է Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը (Տեսանյութ)

Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ: Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական…

Կարդալ ավելին