
ԿԸՀ-ի պարզաբանումը՝ տեղամասերում ուղղորդում կատարելու լուրերի մասին
Լրատվամիջոցներով տարածվող այն լուսանկարը, որում նշվում է, թե տեղամասերում կատարվում է ուղղորդում, պնդումը հիմնազուրկ է եւ պայմանավորված՝ օրենսդրության չիմացությամբ։ Այս մասին պարզաբանում է տարածել ԿԸՀ-ն: «Նշվածի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հունվարի 11-ի թիվ 7-Ն որոշմամբ սահմանված է տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանությունների անցկացման կարգը, որի 3-րդ կետով սահմանվում…