Առողջության առաջնային պահպանման օղակում անվճար կատարվում է մարդու պապիլոմավիրուսի թեստ. ԱՆ

Առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) անվճար կատարվում է Մարդու պապիլոմավիրուսի թեստ, հայտնում են առողջապահության նախարարությունից։ «30-60 տարեկան կանայք կարող են հանձնել Պապ թեստ` ժամանակին ախտորոշելու և կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին

Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Լենինգրադյան փ. 32, 34, 36, 38 շենքեր և շինություններ, Շինարարների փ. 3, 5, 7, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաաժնորդներ, Տիգրան Մեծի պող. 40, 40Բ, 44, 46 շենքեր, Գ․Նժդեհի փ․ 27/1, 27/2…

Կարդալ ավելին

Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արձանագրությանը համապատասխան՝ Հանձնաժողովներն ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցման աշխատանքը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, 2024 թվականի օգոստոսի 30-ին Հանձնաժողովների համատեղ…

Կարդալ ավելին

Պրոբացիայի ծառայության դեմ Առուշ Առուշանյանի բողոքը մերժվել է

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության՝ մերժվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։ «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մերժել է այն»,–հայտնել են նախարարությունից։ Առուշ Առուշանյանը…

Կարդալ ավելին