Մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ. եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը

Սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի տոնին, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Սուրբ և Անմահ պատարագ։ ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հրավերով՝ պատարագելու է Արցախի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Պատարագին եկեղեցի է բերվելու Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի սուրբ Խաչը, որի մեջտեղում զետեղված է Տիրոջ Խաչափայտի…

Կարդալ ավելին

Հայաստանից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը. Էդմոն Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Այս մասին X-ում գրառում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել է ավելի քան 200 մարդ, շատերը վիրավորվել են։ «Մինչ այսօր մոտ 150 քառ. կմ. Հայաստանի ինքնիշխան…

Կարդալ ավելին

Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ալեխանդրո Էդուարդո Ջիամատեյին Գվատեմալայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Գվատեմալայի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Գվատեմալայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Կարդալ ավելին

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում

Արցախից հերքում են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 15֊ին ` ժամը 09:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում։

Կարդալ ավելին