
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն՝ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն…