
Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում: Հարությունյանը գլխավերևում պահել է նախ 155, ապա 160 և 162 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը զրո է ստացել:

Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրում է․ «Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարերն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են…

«Բազմամյա փորձառությամբ հանդերձ բարդ որոշում եմ կայացրել մտնել քաղաքականություն»
Զրուցակիցս «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանն է: – Տիկին Հարությունյան, ձեզ հետ հարցազրույց եմ արել այն ժամանակ, երբ դուք ՄԻԵԴ դատավորի թեկնածու էիք, լինելով ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պատասխանատու: Քչերը գիտեն ձեր անցած ճանապարհի մասին, ներկայացրեք: – Գերազանցությամբ ավարտելով…