ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կարդալ ավելին

Ներքաղաքական լարված իրադրություն է. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ սահմանադրական կարգը տապալելու դեպքում կդիմեն վճռական գործողությունների

Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ կողմից նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, այս մասին հաղորդում են Արցախի ԱԱԾ-ից։   «Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում` այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։   Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու…

Կարդալ ավելին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 8-ին ուշ երեկոյան, սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ն…

Կարդալ ավելին

Ավտովթարից զոհվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետը

Նախօրեին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Անտոն Վլադիմիրի Ղարիբյանցը։   ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Մ-6 Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 4-րդ կիլոմետրին առավոտյան ժամը 10:10-ի սահմանում։ Ականատեսների վկայությամբ, մարզային ծառայության պետը կանգնած տեղից հետընթաց կատարելիս չի նկատել ճանապարհի փլուզված հատվածը, ինչի…

Կարդալ ավելին