Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին` ժամը 00:25֊ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

Կարդալ ավելին

VIDEO. Մեր ծրագիրը, իսկապես, բոլոր ծրագրերից տարբերվում է. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը շարունակում է քարոզարշավ իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և ներկայացրել նախըտրական ծրագրերը: Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի խոսքով, իրենց մշակած ծրագիրը տարբերվում է այլ կուսակցությունների ծրագրերից։ «Մեր ծրագիրը, իսկապես, բոլոր ծրագրերից տարբերվում է, եթե մենք հետևողական լինենք, որ գրվածը կատարենք, մտցնենք գործի մեջ, ամբողջ մեխանիզմը կաշխատի հանուն…

Կարդալ ավելին

Պետք է հնարավորինս խուսափենք գերտերությունների միջև ակտիվ գործիք լինելուց․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․   «Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցախի և Հայաստանի շուրջ մեծածավալ զինտեխնիկա ու զորք է կուտակում:   Ուշագրավ է, որ այդ գործընթացներին նախորդել են մի շարք զարգացումներ, ներառյալ՝ Թուրքիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության…

Կարդալ ավելին

«Ուժեղացրել ենք պարեկությունը Գեղարքունիքում և Սյունիքում»․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը X -ում (Twitter) գրառմամբ տեղեկացրել է, որ ակտիվացնում է պարեկային գործունեությունը Գեղարքունիքում ու Սյունիքում։ «Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,-…

Կարդալ ավելին