
ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Արցախում հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում բնակչությանը հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, դրանց հանգեցնող պատճառների և հանրությանը սպառնացող թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ։ Փաստաթուղթն՝ այստեղ։

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 21-24-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 21-ին, 22-ին և 24-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի 21-ին և 24-ին, Նոր Նորքում՝…

Շիրակի ողբերգական վթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է
Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացանք գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 11 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի…