Թրամփը 2021 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գրառում է կատարել սոցցանցում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2021 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ գրառում է կատարել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Երկարատեւ դադարից հետո առաջին գրառումը նրա բանտային լուսանկարի հրապարակումն է կապույտ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով, որն արվել է հինգշաբթի Ֆուլտոն շրջանի (Ջորջիա նահանգ) բանտի աշխատակիցների կողմից, որտեղ Թրամփը ձերբակալման պաշտոնական ընթացակարգ է անցել:…

Կարդալ ավելին

Արցախից 10 բուժառուներ Կարմիր խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ…

Կարդալ ավելին

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ պատվիրակությունը օգոստոսի 28-30-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

Օգոստոսի 28-ին ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Գրիգորյանն այնտեղ կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Կարդալ ավելին