Զախարյանի տեղափոխման դիմաց նրա գործակալը ստացել է 2.5 մլն եվրո

Լրագրող Իվան Կարպովը Telegram-ի իր ալիքում նշել է ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության մեջ ներգրավված անձանց անունները։ Աղբյուրի համաձայն՝ այս տեղափոխմանը մասնակցել են լրագրող Նոբել Առուստամյանը, Koment.Shou-ի պրոդյուսեր Վլադիսլավ Խապսասը, նախկին ֆուտբոլիստ Վլադո Լեմիչը և գործակալ Պավել Անդրեևը։ Կարպովն ասել է, որ Զախարյանի գործակալ Անդրեևը փորձել է ավելացնել գործակալական վճարումների չափը։ Առուստամյանը, Խապսասը…

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի վրա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Կարդալ ավելին

Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու փոխարեն պետք է պարզապես գործի. Աբրահամյան

Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշմամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետեւ ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում: Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Կարդալ ավելին