Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Արցախում՝ Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Շուշիի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Կարդալ ավելին

Ամեն օրը կարևոր է մարդկանց կյանքը փրկելու համար․ ԱՀ ՄԻՊ

  Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում է ցեղասպանական  գործողություն։ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ այս մասին 8 ամիս շարունակ ԱՀ ՄԻՊ-ը տարբեր զեկույցներով, տեղեկանքներով, կազմակերպությունների մշտապես ներգրավվածությամբ ներկայացրել է բոլոր փաստերը։ «Միջազգային ներգրավվածությունը՝ ցեղասպանության կանխման հարցում, անհրաժեշտ է րոպե առաջ կիրառել։ Հույս ունեմ նաև ,…

Կարդալ ավելին

Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Ստեփանակերտի ճանապարհների միջև անթույլատրելի է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախյան կողմը ամենաշահագրգիռն է խաղաղ բանակցության առումով։ Այս մասին  Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Ղազարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն երկրների ներկայացուցիչներին, որոնք հստակ ձևակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությանը։ «Միևնույն ժամանակ մտահոգություն ունենք մի շարք երկրների մասով, որոնք փորձ են անում հավասարության նշան…

Կարդալ ավելին

27 երիտասարդների մասնակցությամբ վիճաբանության ու ծեծկռտուքի ընթացքում անչափահասներ են դանակահարվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ,…

Կարդալ ավելին