Կնյազ Իբոյանը հաղթեց ադրբեջանցի, թուրք մրցակիցներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Օգոստոսի 14-20-ը Հորդանանում անցկացվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) 3:2 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում Իբոյանը հաղթեց նաև թուրք մրցակցին 6։3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
