«Հասարակության մեծ զանգված Սերգեյ Սմբատյանին ընդունում է որպես իր ժամանակների արվեստի հերոս». Արվեստագետները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։ Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ…
