Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։ Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան… Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել…

Կարդալ ավելին

27-ամյա երիտասարդը մնացել է բարձիչ մեքենայի տակ. նա հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Արթուր Դանիելյանը մահացել է: Պարզվել, որ նրա կողմից շահագործվող բարձիչ մեքենան ՍՊԸ տարածքներից մեկի պահեստի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով ինքը մնացել է մեքենայի տակ: Կատարվում է նախաքննություն:

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին

Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։   Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման եւ Արցախում…

Կարդալ ավելին

Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում ու Երևանում 40 աստիճան շոգը կպահպանվի

Օգոստոսի 15-17-ի ցերեկը՝ ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 15-ին, 17-19-ի երեկոյան ժամերին սպասվում…

Կարդալ ավելին