«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Ինչպես հայտնում են նախարարությունից, պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ «ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը…
