ԿԸՀ-ն իրականացրել է Երևանի ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 9-ի հերթական նիստում ընդունել է «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև սահմանելու մասին» որոշումը։ Այն ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 475 տեղամաս, հետևաբար այդ 475 տեղամասերում…

Կարդալ ավելին

Պեղումներ՝ Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի պեղման աշխատանքները, որն իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար Լ․Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։ Ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։ Գերմանացի գործընկերները դաշտային աշխատանքին կմիանան օգոստոսի 10-ից։

Կարդալ ավելին

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է ստացել

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց: Դատախազությունից հայտնում են, որ բացի այդ, Վ.Բ.-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության…

Կարդալ ավելին

Արամ Խաչատրյանի որդին՝ ի աջակցություն Սմբատյանների դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը հաջակցություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների, դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակված նամակում ասված է. «Ես գրում եմ Ձեզ, քանի որ վստահ եմ, եթե ողջ լիներ հայրս՝ Արամ Խաչատրյանը, անպայման կդիմեր Ձեզ՝ ծագած սուր խնդրի հետ կապված։ Մինչ դատավճռի կայացումը բանտում անազատության մեջ են Արմեն և Սերգեյ Սմբատյանները, մարդիկ,…

Կարդալ ավելին