 
            
                    Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը
172 օր առանց Հայաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի։ 210 օր առանց Հայաստանի մատակարարվող գազի։ Այս մասին սոցցանցերի իր էջերում հիշեցրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Շարունակվող շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է Արցախի կարևորագույն ենթակառուցվածքների աշխատանքի խափանումը, որի հետևանքով խորանում է հումանիտար ճգնաժամը՝ հանգեցնելով մարդու իրավունքների լայնածավալ խախտումների»,- գրել է Ստեփանյանը:

 
                         
                         
                         
                         
                         
                         
             
            