
Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել՝ խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետում կնքելու ուղղությամբ
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում…