ՊՆ N զորամասի զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ

Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդալ ավելին

Նետված շշեր, «դավաճան» վանկարկումներ․ զոհվածների ծնողները շարունակում են ակցիան (տեսանյութ)

Զոհված զինվորների ծնողներն այս պահին էլ դեռ շարունակում են բողոքի ակցիա քննչական կոմիտեի մոտ։ Հիշեցնենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց հանդեպ Եռաբլուրում նաև բռնություն էր կիրառվել, գիշերել են Քննչական կոմիտեի դիմաց։ Նրանք բողոքի ակցիա են անցկացնում, սակայն նրանց ոչ ոք չի ընդունել։ Մանրամասները դիտեք ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

Լավրովն ու Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Կարդալ ավելին

Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։ 4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ևս 1–ն էլ`այլ ընտանիքից: Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և բուժօգնություն ստանալով…

Կարդալ ավելին