Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց

Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է հիվանդանոցի մամուլի ծառայությունը։
4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, ևս 1–ն էլ`այլ ընտանիքից:
Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում`տեղափոխվել են համալսարանական կլինիկա:
«Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ։ Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:
Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.