«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է բանտապահի դին՝ հրազենային վնասվածքով

2023 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում հայտնաբերվել է հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայող, 1977թ. ծնված Լ․Մ-ի դին՝ հրազենային վնասվածքով: Նախնական տվյալներով՝ վերջինս կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված ծառայողական զենքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարդալ ավելին

Սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը. ԵՄ հայտարարություն

ԵՄ խոսնակի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ. ԵՄ-ն ափսոսանք է հայտնում է զինված բախումների համար, որոնք հայ-ադրբեջանական սահմանին Տեղի շրջանում դարձել են հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու առիթ: «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանագիծը, և ուժերը հետ քաշվեն այս…

Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգությունից հետո Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման համար. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։ «Միջադեպը ևս մեկ…

Կարդալ ավելին

ԵԱՀԿ նախագահը Բաքվին և Երևանին կոչ է անում ուղիղ շփումներ հաստատել

ԵԱՀԿ նախագահի խոսքով` կողմերը պետք է մեխանիզմներ օգտագործեն խաղաղություն ապահովելու համար։ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու համար շարունակեն ուղիղ շփումները։ «Տեղեկացել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման…

Կարդալ ավելին