Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրանքի 34 կետով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել 34 կետով։ Քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել առաջին կարգի բիզնես փաստաթղթեր կեղծելու մեջ։ Նախկին նախագահը Մանհեթենի դատարան է ժամանել ավելի քան մեկ ժամ առաջ և դեռ այնտեղ է։ Այս ամբողջ ընթացքում Թրամփը պաշտոնապես մնում է կալանքի տակ։
