Փողոց է փակվելու Երևանում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․   «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ից, մինչև հոկտեմբերի 15-ը փակ է լինելու Շերամի փողոցի՝ Շերամի փ. – Օհանովի փ. խաչմերուկից մինչև Շերամի փ. – Տիչինայի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը»:

Կարդալ ավելին

«Հայ Ֆեստ»-ն այս տարի կանցկացվի «Երազանքների Փառատոն» խորագրով

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների Փառատոն» խորագրով։   Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլ երկրներ։   Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը…

Կարդալ ավելին

ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցության 10942 դիմում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների անցկացման մասնագիտական ամենամյա դասընթացներին մասնակցելու նպատակով մուտքագրվել է 10942 քաղաքացու տվյալ։ Դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերից։ Դասընթացներ անցկացվելու են ՀՀ բոլոր մարզերում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ստանալու համար քաղաքացիները նախ պետք է մասնակցեն դասընթացին, այնուհետև հանձնեն ստուգարք։ Ստուգարքի արդյունքում անհրաժեշտ միավոր հավաքելու դեպքում հայտատուի տվյալները կներառվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու…

Կարդալ ավելին

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 115 դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝  1-ը։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 23-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Կարդալ ավելին