Չինաստանի եւ Ղրզըստանի սահմանին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ

Երկուշաբթի առավոտյան, Աստանայի ժամանակով ժամը 05.58-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի եւ Ղրղըզստանի սահմանին, տեղեկացրել է Ղազախստանի ԱԻՆ-ի սեյսմոլոգիական փորձնամեթոդական արշավախումբը։ «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արեւելք, Ղրղըզստանի եւ Չինաստանի սահմանին։ Երկրաշարժի էներգետիկ դասը՝ 12.1։ Մագնիտուդը՝ 5,6, խորությունը՝ 10 կիլոմետր»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժից մի քանի ժամ…

Կարդալ ավելին

Տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է

Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: ԱՀ տեղեկատվական շտաբ

Կարդալ ավելին

Երեւան-Սեւան ճանապարհին Nissan Teana-ն բախվել է կայանված Ford Cougar-ին․ կա 6 վիրավոր. Shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Սեւան ընթանալիս, բախվել է ճանապարհին կայանված Ford Cougar մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Կարդալ ավելին

Երկրաշարժերը Թուրքիայում շարունակվում են. Զոհերը արդեն 44.000 են. Նոր մանրամասներ (տեսանյութ)

Նոր ցնցումները և ավերածությունները հանգիստ չեն տալիս Թուրքիային, իսկ զոհերի թվերը գնալով աճում են։ Չնայած նրան, որ որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ  նախագահ Էրդողանը հայտարարում է, որ գործադրվում է ամեն ջանք աղետի հետևանքները վերացնելու նպատակով, երկրում պարբերաբար կրկնվող ցնցումները դառնում են մարդկային և ֆինանսական լուրջ կորուստների պատճառ։ Մանրամասները դիտեք Բաց TV -ի պատրաստած ռեպորտաժում…

Կարդալ ավելին