
Սևանում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից, հետո մայրն է իրեն նետել, որ փրկի
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում, ArmeniaSputnik հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։ Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի: Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի: