
ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «ՅԱԿ-52» ինքնաթիռի վթարի մասին
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված…

Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում հուլիսի 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի…

Կրասնոյարսկի թիմը հիանալի տպավորություն է թողել Friendship international cup 2024-ում
Կրասնոյարսկի թիմը հիանալի տպավորություն է թողել Friendship international cup 2024 միջազգային մրցումներում․ այս մասին գրառում է կատարել Նատալյա Արզաքանցյանը՝ հրապարակելով տեսանյութ։ Երևանում հունիսի 1-ին և 2-ին առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship International Cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։